շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք խաղաղապահներն ուսումնասիրում են հակամարտության բոլոր կողմերի հետ․ Զախարովա

ԼՂ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք խաղաղապահներն ուսումնասիրում են հակամարտության բոլոր կողմերի հետ․ Զախարովա

ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս մասին ասյօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։

Անդրադառնալով հարցին, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ, նա նշել է․

«Մենք պարզապես պետք է ինքներս մեզ մի հարց տանք. ի՞նչ ենք ցանկանում այս փուլում՝ զարգացնել զբոսաշրջությունն Արցախո՞ւմ, թե՞ փախստականների վերադարձը և նորմալ կյանքի վերականգնումը: Եվ նորմալ կյանքի հաստատման վերաբերյալ խնդիրները շատ են: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց սրանով»։

Զախարովան նշել է, որ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք խաղաղապահներն ուսումնասիրում են հակամարտության բոլոր կողմերի հետ:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: