չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԼՂ լուծարման մասին որոշումը ես չեմ ստորագրել․ Փաշինյան

ԼՂ լուծարման մասին որոշումը ես չեմ ստորագրել․ Փաշինյան

Ես ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է վախենում խոսել ԼՂ բնկիչների վերադարձի մասին:

«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ես ուզում եմ ասել, որ այն ընկալումներով ու ձեւակերպումներով որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ, նախկին պաշտոնյաներ փորձում են ձեւակերպել հարցը, ես դա ուղիղ պետք է ասեմ՝ իրատեսական չեմ համարում:

Ուզում եմ մի դրվագ պատմել, որը մի քանի ամիս առաջ էր: Վայքում ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ եւ հարց տվեց, ասաց՝ անկեղծ ասեք, ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը: Ես  նորից նույն պատասխանը տվեց, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկյացուցիչներ փորձում են հարցը փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում: Այն նույն պատճառներով, որ պատճառներով այդ նույն մրդիկ ստորագրեցին ԼՂ  լուծարման մասին հրամանագիրը, եւ րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2023-ի սեպտեմբերին սոցցանցերում, մամուլում, ընդդիմության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ին. «Հիմա էլ մի տարի հետո ինձ մեղադրում են, որ թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա ԼՂ; Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որ ներկայացվում է, իմ համոզմմաբ, հակասում է ՀՀ պետական շահերին: ՀՀ պետական շահը ես չափում եմ ՀՀ միջազգայնորեն տարածված տարածքներով եւ իրավազորությամբ: Մենք սա ուղիղ պետք է ասենք:

Ես մեր ճանապարհը վերագնահատելով ասել եմ Ա ամբոինից, որ ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականին Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարցը չի եղել ԼՂ հարց, եղել է ՀՀ հարց, Հայաստանի պետականությունը զրոյացնելու հարց: Ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում: Այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»:

  • Կիսվել: