երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ։
 
«2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29,000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք հարավարևելյան Գորիս քաղաքում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»,- հայտնել են միջազգային կազմակերպությունից։
 
Այսօր Հայաստան կհասնեն նոր պաշարներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին։
 
ՀՀ կառավարության վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 514 մարդ։

  • Կիսվել: