երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, որոնք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Հիշեցնենք, որ կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

  • Կիսվել: