երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԼՂ-ի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է անում գործել հիմա

ԼՂ-ի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է անում գործել հիմա

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Թվիերի իր միկրոբլոգում կիսվել է BBC news-ի հոդվածով, որն անդրադառնում է Լաչինի միջանցքը փակելուց հետո ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Պատգամավորը գրառման մեջ ասել է.

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ. Ինչու՞ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում!

Պետք է գործել հիմա!»:

Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Ժոզեֆ Բորելին և ԵԺԿ խմբին՝ իր կոչը նաև ուղղելով նրանց:

 

  • Կիսվել: