կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. Խավիեր Կոլոմինա

ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. Խավիեր Կոլոմինա

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից հայերի բռնի տեղահանմանը: Նա գրել է.

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնումը: Սակայն նախապատմությունը տագնապ է առաջացնում. մեծ թվով ԼՂ հայեր լքում են իրենց հարազատ հողը, հումանիտար իրավիճակը բարդ է: ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»:

  • Կիսվել: