ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ հարցով մի շարք արևմտյան երկրների՝ մեր դեմ ընդունած բանաձևերը թղթի կտոր են. Ալիև

ԼՂ հարցով մի շարք արևմտյան երկրների՝ մեր դեմ ընդունած բանաձևերը թղթի կտոր են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մի շարք արեւմտյան երկրների ընդունած բանաձեւերում պարունակվող մեղադրանքները Բաքվի հասցեին, գրում է ria.ru-ն: 

"Թող մեր դեմ բանաձևեր ընդունած երկրները բացեն աչքերը և նայեն ։ Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացեք ձեր աչքերը, նայեք: Ձեր խորհրդարանները բանաձեւեր են ընդունել։ Մեզ համար այդ բանաձևերը ոչ մի նշանակություն չունեն, դա թղթի կտոր է ։ Բայց բանն այն է, որ մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են առաջադրվում ։ Նայեք, ֆրանսիական խորհրդարանի պատգամավորները, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորները, ի՞նչ են արել ձեր սիրելի հայերն այդ հողերում։ Բացեք քարտեզը եւ տեսեք, բացեք հանրագիտարանը եւ տեսեք, թե որ երկրի մի մասն է Զանգելանի շրջանը, Կուբաթլուի շրջանը", - հայտարարել է Ալիևը:

 

  • Կիսվել: