ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ հակամարտությանը երկարատև և արդար միակ լուծումը պետք է ներառի ինքնորոշման սկզբունքը․ Կանադա-ՀՀ բարեկամության խումբ

ԼՂ հակամարտությանը երկարատև և արդար միակ լուծումը պետք է ներառի ինքնորոշման սկզբունքը․ Կանադա-ՀՀ բարեկամության խումբ

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դիմել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյին՝ հայցելով Կանադայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ նամակով Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը հայցում է Կանադայի աջակցությունը՝
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջական ներգրավվածությանն ու այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման,
• Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի ապահովման,
• Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Նամակում ասվում է, որ ԵԱՀԿ-ի աշխատանքը ծայրաստիճան կարևոր է՝ հաղթահարելու այս հակամարտությունը։

«Միակ ճանապարհը՝ գտնելու երկարատև և արդար լուծում հակամարտությանը` արտացոլված է Հելսինկիի եզրափակիչ ակտում ու ներառում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-ասվում է նամակում։

  • Կիսվել: