չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ է վերադարձել մոտ 47 000 արցախցի. ՌԴ ՊՆ

ԼՂ է վերադարձել մոտ 47 000 արցախցի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։

  • Կիսվել: