շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ից տեղահանվածների 99.2 տոկոսն արդեն գրանցված է Հայաստանում. Բաղդասարյան

ԼՂ-ից տեղահանվածների 99.2 տոկոսն արդեն գրանցված է Հայաստանում. Բաղդասարյան

Մարզերում 17։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76 հազար 459 անձ է հաշվառված և տեղակայված։ Այս մասին ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Մարզերի բաշխվածությունը հետևյալն է․

«Արագածոտնի մարզ՝ 4,093

Արարատի մարզ՝ 18,234

Արմավիրի մարզ՝ 8,064

Գեղարքունիքի մարզ՝ 4,919

Լոռու մարզ՝ 4,487

Կոտայքի մարզ՝ 22,150

Շիրակի մարզ՝ 3,598

Սյունիքի մարզ՝ 5,540

Վայոց Ձորի մարզ՝ 2,285

Տավուշի մարզ՝ 3,189»։

Իր հերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ հայտնեց, որ կատարվել են միանվագ օգնության առաջին վճարումները, գործընթացը կշարունակվի երկուշաբթի։ 

Նա ասաց, որ Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում։

Բաղդասարյանը նշեց, որ 13 415 անձ կամ 13.5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում` պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։

Նա ասաց, որ 8000 աշակերտ հաճախում է ՀՀ կրթական տարբեր հաստատություններ, որը կազմում է դպրոցահասակ երեխաների մոտ 32 տոկոսը։

Բացի այդ՝ Բաղդասարյանը հավելեց, որ բուժկենտրոններում բուժվում է ԼՂ-ից բռնահանված 303 բուժառու, նրանցից 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա։

 

  • Կիսվել: