շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը մտահոգիչ է. Իրանի փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը մտահոգիչ է. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է«Թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ներկայությունը Ղարաբաղում մտահոգում է Իրանի Իսլամական Հանրապետությանը», գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի օրն Իրանի Ղոմ քաղաքում կայացած «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովի շրջանակներում, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում: Նա հավելել է. «Իրանը բարիդրացիական քաղաքականություն է վարում իր բոլոր հարևանների հետ, և այդ քաղաքականությունը հնարավորություն է տալիս Իրանին դերակատար լինել տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում»:

Արաղչին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Իրանը հայտարարեց, որ դեմ է պատերազմին և օկուպացիային: Նրա խոսքերով.«Մենք դեմ ենք տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխությանը, երկրների ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին և արտատարածաշրջանային երկրների դերին: Իրանն այդ մտահոգությունները հայտնել է բոլոր կողմերին»:

Համաժողովում Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները ցույց տվեցին, որ օկուպացիայի վրա հիմնված աշխարհաքաղաքական կարգը չի կարող շարունակվել, չնայած որոշ երկրներ ներդրումներ են կատարել դրա վրա»:

 

 

  • Կիսվել: