ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է հայտարարության մեջ։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։

2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2 369,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա։

  • Կիսվել: