ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները սկսում են մասնագիտական գործունեությունը Հայաստանում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները սկսում են մասնագիտական գործունեությունը Հայաստանում

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր 33 բուժաշխատողի առաջնային մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է շնորհել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա նշել է, որ նախատեսվում է`
• Թույլատրել այն բուժաշխատողների գործունեությունը, ովքեր դեռևս չունեն ՇՄԶ անհրաժեշտ կրեդիտներ՝ միաժամանակ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ հավաստագրեր:
• Պետական պատվերի շրջանակներում ևս 1200 բուժաշխատողի անվճար վերապատրաստել մինչև տարեվերջ: Այս պահին 300-ից ավելի մարդ վերապատրաստվում է:
• Բոլոր բուժաշխատողների վերաբերյալ հավաքագրվում է տեղեկատվություն, թարմացվում է թափուր պաշտոնների ցանկը` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակից մինչև հիվանդանոցներ. համալրումները շարունակվում են:

  • Կիսվել: