չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի բնակիչները առանց ջեռուցման դիմակայում են սառնամանիքին. Human Rights Watch

Լեռնային Ղարաբաղի բնակիչները առանց ջեռուցման դիմակայում են սառնամանիքին. Human Rights Watch

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։ Հացի սուր պակասի պատճառով չեն աշխատում բազմաթիվ հացաբուլկեղենի խանութներ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:

«Գազի անջատումը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ մանկապարտեզներին և դպրոցներին։ Նրանք մնում են փակ, քանի որ չեն կարող տաքացվել։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- հավելել է Գոգիան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: