հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լելե Թեփեի օպերացիա չի եղել, եղել է Հորադիզի ուղղությամբ օպերացիա, որը համաձայնեցված է եղել ԳՇ-ի հետ վարչապետի ներկայությամբ. Սամվել Բաբայան

Լելե Թեփեի օպերացիա չի եղել, եղել է Հորադիզի ուղղությամբ օպերացիա, որը համաձայնեցված է եղել ԳՇ-ի հետ վարչապետի ներկայությամբ. Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Լելե Թեփե բարձունքը գրավելու ուղղությամբ հատուկ օպերացիա չի իրականացվել:

Այս առնչությամբ Բաբայանը news.am-ի հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Ով ասում է, գլուխը պատին է խփում: Խորհուրդ կտամ մարդիկ, որոնք շատ հեռու են բանակից, բայց գեներալի ուսադիրներ են կրում, քիչ խոսեն, որովհետեւ ինչքան խոսում են, այնքան ապացուցում են, որ ապուշ են: Խնդիրն այն է, որ այն, ինչից ես եմ տեղյյակ, դա գյուղ Հորադիզի ուղղությունն է: Լելե Թեփեն այդտեղից 10 կմ թիկունք է: Եթե դուք դա համարում եք Լելե Թեփե, ես այդպես չեմ համարում: Ես գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել:

Հիմա դուք որից եք խոսում, ես տեղյակ չեմ»: Նա նաև ընդգծել է, որ Հորադիզի ուղղությաբ օպերացիան համաձայնեցված է եղել վարչապետի ներկայությամբ, համաձայնությունը եղել է ԳՇ-ի հետ: «Շտաբը պետք է որոշում կայացնի պատերազմի ժամանակ: Այդտեղ ես ընդհանրապես, խնդիր չեմ տեսնում»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: