ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարի արցախցի չեմպիոնները հայրենիք են վերադարձել (լուսանկարներ)

Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարի արցախցի չեմպիոնները հայրենիք են վերադարձել (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում դիմավորել են Լեհաստանի Սեդլցե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարից վերադարձած արցախցի չեմպիոններին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ  ազատ ոճի ըմբշամարտի  ֆեդերացիայի մարզիչ Արմեն Մուրադյանը նշեց, որ  առաջնությանը  մասնակցել են 5 մարզիկների թիմով:
 
«Մրցակցությունը դժվար էր, ճիշտ չէր լինի թերագնահատել մրցակիցներին, բայց մեր 4 մարզիկներին հաջողվեց եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք վաստակել. Գրիգորյան Գոռը,  Ավանեսյան Հայկը, Սարգսյան Վիլենը, Գալինսկի Անատոլին դարձան ոսկե մեդալակիրներ: Նման մրցաշարերին հաճախակի մասնակցելը մեզ համար մեծ հնարավորություն է՝ լավ արդյունքներ գրանցելու։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել պետնախարարին, ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարներին: Նրանց անմիջական աջակցության շնորհիվ մենք կարողացանք մասնակցել այս միջազգային մրցաշարին: Մրցանակային տեղեր զբաղեցրած մեր մարզիկները պարգևատրվել են մեդալներով, թանկարժեք նվերներով: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր մարզիկները դեռ մեծ հաղթանակներ են բերելու մեր հայրենիքին», - ասաց Ա. Մուրադյանը:
 
Ոսկե մեդալներ նվաճած Գոռ Գրիգորյանը և  Վիլեն Սարգսյանը  առաջին անգամ չէ, որ մասնակցում են  միջազգային մրցաշարի. մրցապայքարը համարում են դժվար, որովհետև բոլոր մասնակիցները լավ էին պատրաստվել։ Վստահ են՝ անպայման աշխարհի տարբեր երկրներում էլի կբարձրացնեն  Արցախի դրոշը:

  • Կիսվել: