կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ԼՂ-ի  եւ Հայաստանի միջեւ անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը

 Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
 
Կողմերը քննարկել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման եւ տարածաշրջանում հանքահանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:
 
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը:
 
Կողմերն ափսոսանք են հայտնել ս.թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու որոշման կապակցությամբ: Նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակումը։
 
 
 
 
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: