հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցեր. Զախարովա

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցեր. Զախարովա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ պլանավորվում է մանրամասն մշակել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը:

"Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման, երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա ։ Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի եւ բոլոր ռազմական գործողությունների գործունեության կարգավորումը", - նշել է Զախարովան:

 

  • Կիսվել: