երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, այլ ճանապարհները, ինչպես Աղդամը, կարող են բացվել որպես հարցի լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք. Բորել

Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, այլ ճանապարհները, ինչպես Աղդամը, կարող են բացվել որպես հարցի լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք. Բորել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որին բախվում են Ղարաբաղի հայերը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

՛՛Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհները, ինչպես, օրինակ, Աղդամը, կարող են բացվել որպես հարցի լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: