շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ, չհամաձայնեցված քայլերի մասին խոսք լինել չի կարող․ Զախարովա

Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ, չհամաձայնեցված քայլերի մասին խոսք լինել չի կարող․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է շփումները ադրբեջանական և հայկական կողմերի հետ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա խոսքով՝ այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակում և ռուսական խաղաղապահ առաքելության գծով։
 
«Շատ բան կախված է կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- հայտնել է Զախարովան։
 
Անդրադառնալով Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությանը՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել եռակողմ ձևաչափում համաձայնության հասնելու արդյունքում, ինչպես նախատեսված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ուստի չհամաձայնեցված քայլերի մասին խոսք լինել չի կարող։

  • Կիսվել: