երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում. Ջորջ Լուկայդես

Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում. Ջորջ Լուկայդես

Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ կարիքի պայմաններում, ինչը էթնիկ զտման վտանգ է: Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը հիշեցրել է կիպրոսցի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը, գրում է 1lurer.am-ը:

«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքները և մարդու իրավունքների լուրջ խախտումները»,- ասել է պատգամավորը, կոչ արել ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները:

Լուկայդեսի խոսքով՝ անհրաժեշտ են վստահության ամրապնդման միջոցառումներ, ինչպես նաև պետք է հանդես գալ հստակ նախաձեռնություններով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում:

 

  • Կիսվել: