հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը տեղյակ չէ` ով և ինչու է արել այդ նկարահանումը․ պարզաբանում

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը տեղյակ չէ` ով և ինչու է արել այդ նկարահանումը․ պարզաբանում

Համացանցում տարածված այս տեսանյութում մի կին նկարահանել է իր քվեաթերթիկը`մեր կուսակցության օգտին կատարված նշումով: Կտրականապես դատապարտում ենք ընտրական օրենսգրքի ցանկացած խախտում: Այս մասին ասված է «Ազատ հայրնեիք» կուսակցությունը պարզաբանման մեջ։

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը տեղյակ չէ` ով և ինչու է արել այդ նկարահանումը: Մեզ արջի ծառայություն մատուցող պետք չէ: Չենք բացառում, որ դա լինի կազմակերպված սադրանք` քվեարկության ընթացքի վրա ստվեր գցելու նպատապով:

Հուսով ենք, պատկան մարմիններն արագ կբացահայտեն եղելությունը:
Ընտրական պրոցեսի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում մնալ քաղաքակիրթ պայքարի շրջանակում:

Նշենք, որ Շուշիում ընտրողներից մեկը լուսանկարել է քվեաթերթիկները։ Քվեաթերթիկները քվեարկված են եղել «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։


  • Կիսվել: