կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կրկնակի շրջափակման երկար շարունակվելու դեպքում Շուշիի շրջանի չորս համայնքում հումանիտար խնդիրներն ավելի կսրվեն. պետնախարարի խորհրդական

Կրկնակի շրջափակման երկար շարունակվելու դեպքում Շուշիի շրջանի չորս համայնքում հումանիտար խնդիրներն ավելի կսրվեն. պետնախարարի խորհրդական

Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ շեն և Հին շեն համայնքներում, որոնք գտնվում են կրկնակի շրջափակման մեջ, սննդի, դեղորայքի ու նման այլ առաջնահերթություն ներկայացնող ապրանքների հրատապ կարիքներ կան:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այս ընթացքում որոշ չափով հնարավոր է եղել ռուս խաղաղապահների աջակցությամբ ներկրվող հումանիտար բեռների ինչ-որ խմբաքանակ նաև այս գյուղերին հասցնել:

«Համապատասխան կառույցներն ու պաշտոնյաներն ամեն օր այդ համայնքների ղեկավարների հետ կապ են պահպանում: Եթե ստեղծված իրավիճակն մի քիչ ավելի երկար շարունակվի, ապա այդ հրատապ կարիքները, հատկապես պարենի հետ կապված, ավելի սուր արտահայտված են լինելու»,-ընդգծել է Ա. Բեգլարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: