Կքննարկվեն արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Վաղը՝ ապրիլի 12-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում տեղի կունենա հանդիպում-քննարկում հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները։
Հրավիրում ենք արցախցիների խնդիրներով հետաքրքված ու շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպություններին մասնակցել քննարկմանը։
Սպասում ենք ձեզ վաղը՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում»։