կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոճողոտում 13 տեղահանված ընտանիք է հաստատվել. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

Կոճողոտում 13 տեղահանված ընտանիք է հաստատվել. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքը 435 բնակիչ ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Վելիկո Սարգսյանը:

«Արցախյան 2020թվականի աշնանային պատերազմից հետո համայնքում տեղահանված 13 ընտանիք է հաստատվել՝ 48 հոգով: Դպրոցն ունի 89 աշակերտ,սակայն շենքը մարզադահլիճով և խաղահրապարակով ապահովված չէ:

Մանկապարտեզ չունենք, սակայն մանկապարտեզի ենթակա շուրջ 40 երեխա կա գյուղում: Պատերազմից հետո ասֆալտապատվել է գյուղամիջյան 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ մինչև գյուղի կենտրոնական մաս:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այստեղ 2016 թ. կառուցել է համայնքային կենտրոն, որը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է և իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ »,- ներկայացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղը գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունը զգացվում է։ Տարվա գրեթե ողջ ընթացքում խմելու և ոռոգման ջրի խնդիր են ունենում, գյուղի մի մասն ապահովված է բարձր հզորությամբ էլեկտրաէներգիայով, իսկ մի մասը՝ դեռևս ոչ:

Վ. Սարգսյանը նշել է, որ բնակչության 80%-ն աշխատում է «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերությունում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

  • Կիսվել: