ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսը խառնեց նաև արցախյան ընտրությունների խաղաքարտերը․ առաջին թեկնածուն փոխում է քարոզարշավի մարտավարությունը՝ արձագանքելով վտանգներին

Կորոնավիրուսը խառնեց նաև արցախյան ընտրությունների խաղաքարտերը․ առաջին թեկնածուն փոխում է քարոզարշավի մարտավարությունը՝ արձագանքելով վտանգներին

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին նախատեսված  "Ազատ Հայրենիք" կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը Հայաստանում բնակվող արցախցի ընտրողների հետ անորոշ ժամկետով հետաձգվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանվորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է:

Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ: Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: