ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի կանխարգելման համար Արցախում բացված հաշվի մուտքերը կազմում են ավելի քան 8 միլիոն դրամ

Կորոնավիրուսի կանխարգելման համար Արցախում բացված հաշվի մուտքերը կազմում են ավելի քան 8 միլիոն դրամ

Արցախում Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ԱՀ կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին ընթացիկ տարվա մայիսի 7-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8 միլիոն 616 հազար 800 դրամ:

ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.
 
   22300612211100 (AMD)
   22300110153200 (USD)
   22300200153300 (EUR)
   22300400153100 (RUR)

  • Կիսվել: