Կորցրածը վերագտնելու սպասումով... Աստոյանների ընտանիքի պատմությունը
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի բնակչության մի ստվար հատված ստիպված տեղահանվեց հայրենի եզերքից՝ բնակություն հաստատելով Արցախի՝ մեզ մնացած այլ բնակավայրերում: Նրանցից է Աստոյանների ընտանիքը, որ տեղահանվել է ԱՀ Մարտունու շրջանի Ջիվանի համայնքից։ Այսօր ընտանիքն ապրում է Ստեփանակերտի Անդրանիկի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։«Արցախպրես»-ը հյուրընկալվել է նրանց, զրուցել, փորձել ներկայացնել կենսակերպն ու վեր հանել ունեցած խնդիրները:
«Ապրում էինք Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ամուսինս՝ Մելս Աստոյանը, Ռուսաստանի Դաշնությունում ավարտելով Գյուղատնտեսական ինստիտուտը, հայրենիքի կանչով 20 տարի առաջ վերադարձել է Արցախ։

«Տասը տարուց ավելի է՝ ամուսինս հիվանդ է և ինքնուրույն չի կարողանում շարժվել։ Նրա բուժման համար դեղեր են անհրաժեշտ։ Մի քանի անգամ ԱՀ աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը դեղեր է տրամադրել։ Այժմ ինքս ամսական մոտ 25 հազարի դեղ եմ գնում։ Դիմել եմ Վերականգնողական կենտրոն, որպեսզի ամուսինս այնտեղ բուժումներ ստանա»,- հավելել է Անահիտը։ Ընտանիքը գյուղում այգի էր մշակում, զբաղվում բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ, իսկ այսօր ողջ օրն անցկացնում է հուսալով, որ մի օր կվերադառնան հայրենի եզերք։ «Ամուսինս Ջիվանիի դպրոցում Նկարչություն և աշխատանք էր դասավանդում, ես էլ մեր այգին էի մշակում, միասին գյուղատնտեսությամբ էինք զբաղվում։ Այնտեղ ամեն ինչ լավ էր, անհոգ կյանք էինք ապրում ջերմությամբ լցված մեր տանը»,- երանությամբ հիշում է մեր զրուցակիցը։