հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Մարտիրոսյանների ընտանիքը 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմի հետևանքով ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքից տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

«Մեզ այս օջախում շատ ջերմ են ընդունել, ամեն օր բուժքույրերի հոգատար և ապահով ձեռքերում ենք: Ես և ամուսինս թոշակառու ենք, Ակնաղբյուրում մեր տնամերձ հողամասն էինք մշակում, անասնապահությամբ զբաղվում: Ամուսինս էլ վարորդ էր աշխատում գյուղում։ Մենք մեր աշխարհում երջանիկ էինք։ Ստեփանակերտում էլ, թեկուզ թոշակառու, բայց աշխատանքի է անցել` չնայած, որ առողջական խնդիրներ ունի, հիմա էլ ապաքինման փուլում է: Ես և ամուսինս երեխաներիս ու թոռներիս, համագյուղացիներիս ու բարեկամներիս մշտական ուշադրության կենտրոնում ենք, հոգատարությամբ են շրջապատել մեզ»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է 72-ամյա Մարիետա Մարտիրոսյանը:
 

Մեր զրուցակցի համոզմամբ՝ արցախցիները ուժեղ ու դիմացկուն ժողովուրդ են։ Ասում է` առանց ջրի, գազի էլ կարող են ապրել, միայն թե խաղաղություն լինի, որ շարունակեն արարել հայրենիքում:

 

  • Կիսվել: