երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով...Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով...Մի ընտանիքի պատմություն

Ստեփանյան Բելլան իր ամուսնու և 6 անչափահաս երեխաների հետ պատերազմի հետևանքով ԱՀ Շուշի քաղաքից տեղահանվել և հաստատվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում:

«Շուշիում տնային տնտեսուհի էի, չէի աշխատում, բայց անասնապահությամբ էի զբաղվում, տնամերձ հողամասն էի մշակում, և, ստացված բերքը օգտագործում ու վաճառում էինք, իսկ ամուսինս տաքսու վարորդ էր:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատերազմից հետո պետության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից աջակցություն ենք ստացել, շնորհակալ ենք մեր բազմազավակ ընտանքին ուշադրության կենտրոնում պահելու համար: Կաղարծիում ապրում ենք իմ հայրական տանը, որի պայմանները վատ էին և կահույք չկար:

Բնութագրությունը հասանալի չէ

Բարերարների օգնությամբ մի մասը վերանորոգել ենք, իսկ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից մեր տունը կահավորվել է։ Արդեն հավեր ու խոզեր եմ ձեռք բերել և մշակում եմ տնամերձ հողամասը: Մտադիր ենք նաև ցորեն ցանել, որպեսզի կարողանամ հավերի քանակը մեծացնել: Խնդիրներ միշտ էլ լինում են, բայց փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում ինքնուրույն լուծել դրանք, միայն թե խաղաղություն լինի:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք շարունակելու ենք ապրել ու արարել Արցախում, իսկ երեք տղաներս՝ ապագա զինվորները, կպաշտպանեն մեր հայրենիքը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ընտանիքի մայրը և հավելել, որ նրանք արդեն բնակարան են ստացել Ստեփանակերտում՝ որպես տեղահանված բազմազավակ ընտանիք:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: