երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրապարակվել են արցախյան պատերազմում ադրբեջանցի, թուրք և վարձկան առանցքային դեմքերի անունները

Հրապարակվել են արցախյան պատերազմում ադրբեջանցի, թուրք և վարձկան առանցքային դեմքերի անունները

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը (ISHR, Նյու Յորք, ԱՄՆ) հրապարակվել ուշագրավ հետազոտության արդյունքները` բացահայտելով Արցախի դեմ կատարված ռազմական հանցագործությունների մեղավորների առանցքային շրջանակը:

Ստորև ներկայացնում ենք այն անձանց ցանկը, որոնք ընդգրկված են եղել Արցախի դեմ պատերազմում, մասնավորապես, Թուրքիայից 4, Ադրբեջանից 3 ներկայացուցիչներ, ինչպես նաև վարձկանների առաջնորդներ Սիրիայից։

Վարձկանների առաջնորդներ.

  1. Սաֆի Բալուդ, նաեւ հայտնի է որպես Աբու Բաքր: 2016 թվականից Բալուդը Սիրիայի ազգային բանակի "Համզա " դիվիզիայի առաջատարն էր, Թուրքիայի հովանավորությամբ Աֆրինում մասնակցել է "Ձիթենու ճյուղ" գործողությանը քաղաքացիական պատերազմում Լիբիայում:
  2. Ֆեհիմ Իսան, հայտնի է նաև որպես Իսա Ալ-Թուրքմենանի: Առնվազն 2015 թվականից Իսան գլխավորում է "Սուլթան Մուրադ" դիվիզիան, որը մասնակցել է "Եփրատի վահան" և "Ձիթենու ճյուղ" օպերացիաներին, քաղաքացիական պատերազմի Լիբիայում:
  3. Աբու Ամշա, իրական անունը Մուհամմադ ալ Ջասիմ: Համշան Սուլեյման շահի բրիգադի առաջնորդն է, որը կոչվում է "Ալ Համշաթի աշխարհազորային", որը հայտնի է դարձել 2018 թվականին ՝ որպես ամենադաժան խմբավորումներից մեկը:
  4. Ահմեդ Օսման, "Սուլթան Մուրադ" դիվիզիայի մեկ այլ զորահրամանատար, "Եփրատի վահան" օպերացիաները, "Ձիթենու ճյուղ" գործողությունները և Լիբիայի քաղաքացիական պատերազմի մասնակից:
  5. Աբու Ջալալ, ժամանակին եղել է "Համզիա" դիվիզիայի զորահրամանատար, ներկայիս կարգավիճակը անհայտ:
  6. Հասան Աբդուլա Կուլլի, Համզա դիվիզիայի "քրդական բազեների բրիգադի" հրամանատար:
  7. Մոհամմադ ալ-Աբդուլա, որը հայտնի է որպես «Համզա» դիվիզիայի քաղաքական կառավարման ղեկավար:
  8. Ֆադլալա Ալ Հաջի, թուրքամետ առաջնորդ: Կռվել է Սիրիայում, Լիբիայում, նրա մարդիկ կապ ունեն Եգիպտական "Մահմեդական եղբայրների" հետ: Ըստ որոշ տեղեկությունների համաձայն ՝ 2020-ի նոյեմբերին նա հեռացել է գործերից։

 

Թուրքիայի ԶՈՒ հրամանատարները

 

  1. Գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը, որը պաշտոնապես Ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետն է: Նա ղեկավարել է Ադրբեջանի գլխավոր շտաբը ի դեմ պատերազմում:
  2. Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայ` Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարն է։
  3. Գեներալ-մայոր Հեքսել Կախյան անօդաչուների գործողությունների առանցքային հրամանատարներից է, Թուրքիայի ՌՕՈՒ-ի մատակարարման եւ սպասարկման 1-ին Կենտրոնի ղեկավարը:
  4. Ադնան Թանրիվերին թուրք պաշտոնաթող գեներալ է եւ մասնավոր պաշտպանական ընկերության հիմնադիր:

 

Ադրբեջանցի հրամանատարները

  1. Գեներալ-մայոր Հիքմատ Հասանովը Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատարն է: Արցախյան պատերազմում ղեկավարել է հյուսիսային ճակատը։
  2. Գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն է: Արցախյան պատերազմում ղեկավարել էհարավային ճակատը։ Բարխուդարովը նաեւ կարեւոր դեր է խաղացել 2016 թվականի ապրիլըան պատերազմի ժամանակ, մասնակցել է Լելե-Թեփեի բարձունքների գրավմանը։
  3. Գեներալ-լեյտենանտ Հիկմատ Միրզաևը ունի այստեղ հիշատակված երեք գեներալներից ամենաբարձր կոչումը, նա ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ղեկավարն է, որը կարեւոր դեր է խաղացել 2016 թվականի ապրիլյան եւ 2020թվականի քառասունչորսօրյա պատերազմներում ադրբեջանական ԶՈՒ-ի հաջողությունների հարցում:

  • Կիսվել: