շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ մոնիթորինգային հանձնախմբի առաքելության երկարացման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ մոնիթորինգային հանձնախմբի առաքելության երկարացման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Եկատերինա Կոլոննան այսօր Սենատում ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ մոնիթորինգային հանձնախմբի առաքելության երկարացման անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է, որ հանձնախումբը արդյունավետ կերպով նվազեցրել է սահմանին նոր էսկալացիայի ռիսկերը։
 
Ըստ նրա` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության պատճառով սահմանին լարվածությունը մնում է բարձր, ուստի անհրաժեշտ է երկարաձգել ԵՄ մոնիթորինգային հանձնախմբի մանդատը։ «Ֆրանսիան և Եվրամիությունը վերահաստատում են իրենց աջակցությունը խաղաղության վերականգնման ջանքերին», - ընդգծել է նախարարը։
 
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին իրականացրած ագրեսիայից հետո Ֆրանսիայի առաջարկով հոկտեմբերի 20-ին ԵՄ-ն 2 ամսով դիտորդական առաքելություն էր ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնելու համար։

  • Կիսվել: