հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կողմերից մեկը գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից եւ արդյունքում մենք կորցրինք առավելագույնը․ Սենոր Հասրաթյան

Կողմերից մեկը գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից եւ արդյունքում մենք կորցրինք առավելագույնը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան պատերազմին։ Նա, մասնավորապես, գրել է․

««Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»-, սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:

Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը»։

  • Կիսվել: