հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոչ եմ անում իրավապաշտպան կազմակերպություններին՝ բարձրացնել իրենց ձայնը, ևս մեկ մարդասիրական ճգնաժամ Արցախում կանխելու համար․ Բեգլարյան

Կոչ եմ անում իրավապաշտպան կազմակերպություններին՝ բարձրացնել իրենց ձայնը, ևս մեկ մարդասիրական ճգնաժամ Արցախում կանխելու համար․ Բեգլարյան

Մարդիկ մնացել են առանց ջեռուցման, ուսումնական հաստատությունները փակ են, հաց արտադրամասերը ամբողջ ծավալով չեն աշխատում։ Խախտված են կյանքի բնականոն ընթացքը և մարդկային արժանապատվությունը: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

«Ես կոչ եմ անում իրավապաշտպան կազմակերպություններին բարձրացնել իրենց ձայնը, որպեսզի կանխեն ևս մեկ մարդասիրական ճգնաժամ Արցախում»,- գրել է Բեգլարյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Ադրբեջանական կողմը  թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: