ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել Արցախին COVID-19-ի դեմ պայքարում

ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել Արցախին COVID-19-ի դեմ պայքարում

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում:
 
Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22-ն ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք:
 
Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար:

  • Կիսվել: