հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն նշել է Ղարաբաղ բեռների առաքման պայմանները

ԿԽՄԿ-ն նշել է Ղարաբաղ բեռների առաքման պայմանները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է ցանկացած ճանապարհ օգտագործել Ղարաբաղ բեռներ տեղափոխելու համար, եթե լինի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ համաձայնությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահ Հուսեյնովային:

Բացի այդ, նա նշել է, որ կողմերը պետք է նաև ապահովեն անվտանգությունը տվյալ ճանապարհներին:

"Մինչև որևէ գործողություն իրականացնելը ԿԽՄԿ-ն պարտադիր համաձայնեցնում է այն որոշում կայացնող համապատասխան կողմերի հետ, կիսվում տեղեկատվությամբ և համաձայնություն ստանալուց հետո անցնում գործողությունների", - ասել է Հուսեյնովան:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: