շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն հումանիտար հարցերով սերտորեն համագործակցում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ

ԿԽՄԿ-ն հումանիտար հարցերով սերտորեն համագործակցում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սերտորեն համագործակցում է ԼՂ ռուս խաղաղապահների հետ՝ մարդասիրական հարցերով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Ռուս խաղաղապահների՝  տարածաշրջան մուտք գործելու պահից մենք նրանց հետ աշխատում ենք, ու մեր համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները հաճախ հանդիպումներ են ունենում թե խաղաղապահ ուժերի հրամանատարության, թե զինվորների ու սպաների հետ»,- ասել է նա:

Ասլանովը նշել է, որ ներկա պահին աշխատանքների հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որ հետո հանձնում են ընտանիքներին:

«Քննարկվում են նաև այլ մարդասիրական հարցեր՝ դարձյալ ելնելով ստեղծված իրավիճակից: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, որ ոչնչացվել է էսկալացիայի ժամանակ, և՛ մասնավոր տները, և՛ այլ ծառայություններ»,- ասել է նա: 

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ կարևոր հարցերից մեկը հասանելիությունն է՝ անվտանգության տեսանկյունից:

«Իրավիճակը տարբեր կերպ է զարգանում, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանների երկարությամբ: Եվ մեզ համար կարևոր խնդիրներից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք հասանելիություն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից»,- ասել է Ասլանովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: