շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն ավելի քան 2500 դիմում է ստացել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին (Տեսանյութ)

ԿԽՄԿ-ն ավելի քան 2500 դիմում է ստացել ԼՂ-ից տեղահանված ընտանիքներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին (Տեսանյութ)

Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը  X-ի իր միկրոբլոկում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է  Լեռնային Ղարաբաղում մնացած Գագիկի պատմությունը։

Նա այն փոքրաթիվ անձանցից է, ով որոշել է մնալ Ղարաբաղում, մինչդեռ նրա ընտանիքը բռնի տեղահանվել է Հայաստան։ Կարմիր խաչը օգնել է նրան իր ընտանիքի հետ տեսակապով խոսել։

«Ես ուզում եմ այստեղ մնալ, սա իմ տունն է, ոնց թողնեմ գնամ, դուք եկաք և ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես կարողացա խոսել մորս, նրա քրոջ, իմ քրոջ և իմ կնոջ եղբոր հետ»,- ասում է  նա։

ԿԽՄԿ-ն նշում է, որ իր հիմնական նպատակներից է նաև ընտանիքի անդամների համար պայմաններ ստեղծել՝ շարունակելու իրենց հարաբերությունները միմյանց հետ։  

Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ն ԼՂ տեղահանված ընտանիքներից տարածաշրջանի իրենց գրասենյակներ ստացել է ավելի քան 2500 անհատական ​​այցելություններ և հեռախոսազանգեր, ովքեր փնտրում են իրենց հարազատներին և ցանկանում են տեղեկատվություն ստանալ նրանց մասին։

Այս նպատակով ԿԽՄԿ-ն տեղակայել է լրացուցիչ անձնակազմ՝ աջակցելու ընտանիքներին՝ միմյանց հետ կապը վերականգնելու համար։

  • Կիսվել: