հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի  ռազմաքաղաքական ղեկավարներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին

Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրիաբար պահվող Արցախի  ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ-ին։

Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ եղել է տետ-ա-տետ հանդիպում, նրանք կապ են հաստատել իրենց ընտանիքների հետ։ 

Իր այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն «գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։

  • Կիսվել: