երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կկազմակերպվեն ուղևորափոխադրումներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր

Կկազմակերպվեն ուղևորափոխադրումներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը ընթացիկ տարվա հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 22-ը Tourist-Bus ծրագրի շրջանակում կիրականացնի ուղևորափոխադրումներ՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասար և Ամարասի վանական համալիր ուղղություններով:

Այս մասին տեղեկացրեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից: «Ուղևորափոխադրումները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Ծրագրին մասնակցել ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից (տոմսի արժեքը՝ 500 դրամ)», - մեզ հետ զրույցում ասաց կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

Մանրամասների համար քաղաքացիները կարող են դիմել Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն կամ զանգահարել 047 94 29 74 հեռախոսահամարով:

  • Կիսվել: