ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կկազմակերպվեն «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթացներ. ընդունվում են հայտեր

Կկազմակերպվեն «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթացներ. ընդունվում են հայտեր

«Հեռանկար» ՀԿ-ն նախաձեռնում է «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթացներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց հասարակական կազմակերպության PR մենեջեր Իզաբելլա Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նման խորագրով դասընթացներ կազմակերպելու գաղափարը վաղուց կար, սակայն պատերազմից հետո դրա անհրաժեշտությունը մեծացավ: Առաջին օգնությունն արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների համակարգն է, որի նպատակն է օգնել տուժածին կամ տուժածներին մինչև մասնագիտական օգնության ժամանումը։ Առաջին օգնողն այն անձն է, որը տիրապետում է առաջին օգնության հմտություններին և, անհրաժեշտության դեպքում, ինքնակամ ցուցաբերում է առաջին օգնություն։ Դասընթացները բաղկացած են լինելու տեսական և գործնական մասերից և հնարավորություն են տալու մասնակիցներին պատրաստ լինել արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի: Դասընթացներն վարելու է ոլորտի առաջատար մասնագետ Գագիկ Աղաջանյանը՝ անվճար հիմունքներով։ Հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։ Դասընթացները անց են կացվելու ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը 09։30-ից մինչև 17։30-ն, մեկ ամիս տևողությամբ։ Ծրագրին կարող են մասնակցել 16 և բարձր տարիքի բոլոր ցանկացողները», - նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ դասընթացի մասնակցության հայտադիմումը կարող են լրացնել հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: