երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կկառուցվեն հազարավոր բնակարաններ ազատամարտիկների, սպայական անձնակազմի համար․ Արցախի նախագահ

Կկառուցվեն հազարավոր բնակարաններ ազատամարտիկների, սպայական անձնակազմի համար․ Արցախի նախագահ

Կկառուցվեն հազարավոր բնակարաններ ազատամարտիկների, սպայական անձնակազմի համար: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Մեր աշխատանքային հանդիպումից կառանձնացնեի հետևյալ քննարկված հարցերը՝

Ա) Զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտենք նախանշված ժամկետներում:

Բ) Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ, որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը:

Գ) Մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում»։

  • Կիսվել: