երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կկարգավորվեն ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները

Կկարգավորվեն ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները:

Որոշման ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։

Հաշվի առնելով ՀՀ մարզային բնակավայրերում բնակարանաշինության ոչ բավարար մակարդակը՝ առաջարկվում է սահմանել արտոնյալ պայմաններ ծրագրի այն շահառուների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել անշարժ գույք Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 5 տասնյակ շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։

  • Կիսվել: