շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խստորեն դատապարտում ենք և պահանջում պատշաճ հետաքննություն․  ԱՀ ԱԺ նախագահ

Խստորեն դատապարտում ենք և պահանջում պատշաճ հետաքննություն․ ԱՀ ԱԺ նախագահ

2021 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած օրակարգով:

Այն է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» (հիմնական զեկուցող՝ Ա Թովմասյան):
 
Նախքան օրակարգային հարցին անցնելը Արթուր Թովմասյանն անդրադարձել է նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ քանի որ արտահերթ նիստի օրակարգը նախօրոք էր որոշվել, այս նիստից հետո խմբակցությունները հանդես կգան դատապարտող հայտարարությամբ:
 
«Այսօր էլ շարունակվում են Ադրբեջանի ցեղասպան ու ֆաշիստական նկրտումներն Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ռուս խաղաղապահների առաքելական գործունեությունը: Անպատժելիության մթնոլորտում վխտացող ադրբեջանական կողմը 2021թ. նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ին կրակոցներ է արձակել Շուշիի մոտակա խաչմերուկում ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Եռակողմ հայտարարությունից հետո քանիցս նման դեպքերի ականատեսը եղանք, ինչը վերահաստաատում է Ադրբեջանի հանցավոր, հայատյաց, հակահումանիստական և ուժի կիրառման սպառնալից գործելակերպը: Խստորեն դատապարտում ենք այս և նման արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն»,- իր խոսքում ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

  • Կիսվել: