Արցախի Խորհրդարանում կքննարկվի «ԱՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ օրակարգում ««Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն է։
Հիմնական զեկուցմամբ հանդես կգա ՆԳ նախարար Կ․ Սարգսյանը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: