ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորհրդակցություն՝ նվիրված մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հարցերին

Խորհրդակցություն՝ նվիրված մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:

Թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

  • Կիսվել: