հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խորհրդակցություն՝ ԱԻ պետական ծառայությունում. Օրակարգում հրդեհավտանգ շրջանին ընդառաջ իրականացված միջոցառումներն են

Խորհրդակցություն՝ ԱԻ պետական ծառայությունում. Օրակարգում հրդեհավտանգ շրջանին ընդառաջ իրականացված միջոցառումներն են

Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրների և ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը` ծառայության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

 Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, ելնելով նախորդ տարիների փորձից, հրդեհավտանգ շրջանում հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար ծառայությունում որոշակի աշխատանքներ ենք իրականացվել:
 
Ըստ էության, ամառային շրջանում հրշեջ փրկարարների հիմնական ջանքերն ուղղված են անկորուստ բերքահավաքի կազմակերպմանը: Համագործակցելով գյուղատնտեսության նախարարության, շրջվարչակազմերի և ծառայության շրջանային բաժինների հետ, ուսումնասիրվել են տարածքները, բաժանել՝ հարթավայրային, նախալեռնային և անտառային գոտիների, որտեղ էլ առաջիկայում կտեղադրվեն հրշեջ հենակետեր՝ ուժեղացված շուրջօրյա ծառայությամբ:
 
ԱԻ պետական ծառայությունը իր ստորաբաժանումներով ու նյութատեխնիկական հնարավորություններով պատրաստ է դիմակայելու ամառային շրջանում սպասվող հրդեհային վտանգներին։
 
Հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ծառայության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, անհարժեշտ համարել՝ բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ և ակտիվացնել հանրության շրջանում տեղեկատվական աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին։
 
Մեխակ Արզումանյանը հանձնարարել է նաև վերանայել ու հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու, դրանց դիմակայելու և հրդեհավտանգ շրջանը պատվով հաղթահարելու նպատակով:

  • Կիսվել: