երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնձրիստանում սիրով են ընդունում տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

Խնձրիստանում սիրով են ընդունում տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը 780 բնակիչ ունի։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնձրիստանի համայնքապետ Ալեքսեյ Ավանեսյանը:

«Պատերազմից հետո գյուղում տեղահանված 74 բնակիչ է հաստատվել` Քարվաճառից, Շուշիից և Հադրութից. համայնքում սիրով են ընդունում նրանց: ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղում վերանորոգվել և շահագործման է հանձնվել 5 տուն: Գործում է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են բուժկետը, ակումբն ու մշակույթի տունը. ունենք նորակառույց հանդիսությունների սրահ: Դպրոցում 148 աշակերտ է սովորում: Մանկապարտեզի շենքը վերանորոգվել է Հայ օգնության միության կողմից, այստեղ հաճախում է 43 սան: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, մյուս մասում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել: Պատերազմից հետո ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող 3.6 կմ ճանապարհահատվածը»,-ներկայացրել է Ա. Ավանեսյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Խնձրիստանը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ: Համայնքապետը ցավով է նշել, որ 44-օրյա պատերազմում 4 համագյուղացի է զոհվել, 2-ն էլ վիրավորվել են: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը` նա նշել է, որ բնակիչները հիմնականում ներգրավված են հողագործական , անասնապահական և շինարարական աշխատանքներում։

  • Կիսվել: