երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Խիզախության ժամն է հասել». Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

«Խիզախության ժամն է հասել». Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 6-ին, Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան համար 8 հիմնական դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած քաջորդիների։ Այն կրում էր «Խիզախության ժամն է հասել» խորագիրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում հնչեց ԱՀ պետական օրհներգը: Դպրոցի աշակերտները հանդես եկան բեմական ներկայացումներով, հայրենասիրական կատարումներով, որոնք կոչ էին միաբանության, հայրենիքը ավելի շատ սիրելու և այն ամուր պահելու։

279936741_730243675060954_8071657549876588277_n.jpg (1.91 MB)

«Պետք է հավատանք, որ մեր երեխաները, իրոք, Արցախը վերադարձնելու են մեզ: Բայց պետք է ցանկանանք, որ այդ վերադարձը կլինի ոչ թե զենքի, այլ գիտելիքի, մտքի ուժով»,-մեզ հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը:

279762218_454950466405125_8942379182660431398_n.jpg (718 KB)

ԱՀ ԿԳՄՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը գեղեցիկ րոպեներ պարգևելու համար շնորհակալություն է հայտնել դպրոցականներին:

279963590_414499136798783_2281048848834743363_n.jpg (1.97 MB)279553151_737539540735347_9000862034058927968_n.jpg (714 KB)«Յուրաքանչյուր ավագ սերունդ թերահավատ է լինում կրտսեր սերդի նկատմամբ: Նրանց թվում է, թե իրենք ամենալավն են ու ամենահայրենասերը, բայց մեր երեխաները պահպանում են մեր զտարյունությունը մեզնից էլ առավել: Քանի դեռ կան մեր նորօրյա սերնդի շունչն ու ոգին, մենք ոչ մի հոգս չենք ունենա»,-ընդգծել է Ռ. Մուսայելյանը:

279550984_688093689150710_8963962077504849707_n (1).jpg (2.32 MB)

Միջոցառման ավարտին աշակերտները հնչեցրեցին «Արցախ, ցավդ տանիմ» կատարումը։ Ցերեկույթին ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

  • Կիսվել: