ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խարդախները թիրախավորում են ՊԲ-ի զինծառայողներին

Խարդախները թիրախավորում են ՊԲ-ի զինծառայողներին

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում աճել է Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը:

 Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյանը։

Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներից զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:
 
Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:

Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:
 
ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է չտրվել խաբեությանը, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին:

  • Կիսվել: